Տնտեսություն

Հեռավոր Արևելքը կարևոր դեր է խաղում ԵԱՏՄ երկրների տրանսպորտային պոտենցիալի զարգացման գործում. Ռուսլան Դավիդով

2 րոպեի ընթերցում

Հեռավոր Արևելքը կարևոր դեր է խաղում ԵԱՏՄ երկրների տրանսպորտային պոտենցիալի զարգացման գործում. Ռուսլան Դավիդով

Հեռավոր Արևելքն առանցքային նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տրանսպորտային համակարգերի զարգացման ու ամրապնդման հարցում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ Ռուսլան Դավիդովը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի «Հեռավոր Արևելքի դերը Ռուսաստանի տրանսպորտային ինքնիշխանության ապահովման գործում» նստաշրջանում։  

Բանախոսն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի կարևորագույն նպատակներից է միավորված տրանզիտային համակարգի ստեղծումը, նավիգացիոն պլոմբաների կիրառման ընդլայնումը, անցակետերի միասնական պահանջների մշակումը և էլեկտրոնային առևտրի կարգավորումը։ 

Այս ուղղություններով իրականացվող աշխատանքները նպաստում են տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը և միաժամանակ ապահովում ինտեգրված ու արագ բեռնափոխադրումներ։ 

Նա նաև ներկայացրել է Վլադիվոստոկի ծովային առևտրային նավահանգստում նորաստեղծ դարպասային տեսակի ստուգիչ-զննիչ համալիրի գործարկումը, որը հնարավորություն է տալիս սկանավորել տրանսպորտային միջոցներն ու բեռնարկղերը առանց մեքենայից վարորդի դուրս գալու։ 

Դավիդովի խոսքով՝ այս տեխնոլոգիան պետք է դառնա բոլոր ԵԱՏՄ անդամ երկրների ինտելեկտուալ անցակետերի հիմքը։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում