Ճապոնիան կշարունակի ձգտել Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքման

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ձգտել՝ հասնելու «չորս հյուսիսային կղզիների» (Ճապոնիայում այսպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը) պատկանելության հարցի լուծման և Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին:

Նրան խնդրել են մեկնաբանել ճապոնառուսական հարաբերությունների ներկայիս վիճակը Կուրիլյան դեսանտային գործողության 80-ամյակի լույսի ներքո: 

«Ճապոնիայի կառավարությունը կշարունակի պահպանել այն դիրքորոշումը, որն ուղղված է չորս հյուսիսային կղզիների պատկանելության հարցի լուծմանը և հաշտության համաձայնագրի կնքմանը», - Հայաշիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Միևնույն ժամանակ, Հայաշին հերթական անգամ ընդունել է, որ Տոկիոյի և Մոսկվայի միջև հարաբերություններն այժմ «ծայրահեղ ծանր վիճակում» են գտնվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը նաև խոստացել է, որ Ճապոնիան կփորձի հասնել նրան, որ ռուսական կողմը վերականգնի Հարավային Կուրիլյան կղզիների նախկին ճապոնացի բնակիչների համար անայցագիր ուղևորություններն այդ տարածքներ՝ իրենց նախնիների շիրիմներին այցելելու համար:

Անցյալ դարի կեսերից Մոսկվան և Տոկիոն բանակցություններ են վարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության համաձայնագիր մշակելու նպատակով: Դրան հասնելու հիմնական խոչընդոտը մնում են տարաձայնությունները Կուրիլների հարավային մասի իրավունքների առնչությամբ: Պատերազմի ավարտից հետո ամբողջ կղզեխումբը միացվեց Խորհրդային Միությանը, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և մի շարք փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը: Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային իրավական ձևակերպում, կասկածի ենթակա չէ։

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է