Միացյալ Նահանգներ

Դատավորը որոշել է՝ Թրամփի վարչակազմը անօրինական կերպով է կրճատել Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը

1 րոպեի ընթերցում

Դատավորը որոշել է՝ Թրամփի վարչակազմը անօրինական կերպով է կրճատել  Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը

ԱՄՆ դաշնային դատավոր Ալիսոն Բարոուսի որոշմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անօրինական կերպով է դադարեցրել Հարվարդի համալսարանին մոտ 2.2 միլիարդ դոլարի դրամաշնորհների տրամադրումը և այլևս չի կարող կրճատել հեղինակավոր Այվի Լիգայի համալսարանի ​​ֆինանսավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Թրամփի վարչակազմը չեղյալ էր հայտարարել Հարվարդի հետազոտողներին հարյուրավոր դրամաշնորհների տրամադրումը՝ այն պատճառաբանությամբ, որ համալսարանը բավարար միջոցներ չի ձեռնարկել իր համալսարանում հրեա ուսանողների նկատմամբ ոտնձգությունների դեմ պայքարելու համար։

Հարվարդի համալսարանը դատի էր տվել՝ պնդելով, որ Թրամփի վարչակազմը վրեժ է լուծում նրանից հետո, երբ համալսարանը հրաժարվել է բավարարել պաշտոնյաների պահանջները՝ վերանայելու կառավարումը, ակադեմիական ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք իրենց գաղափարախոսական օրակարգին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում