«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ–ում

3 րոպեի ընթերցում

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների  շրջանակում ստեղծված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ փառատոնային ձևաչափով կցուցադրվի նաև ԱՄՆ–ում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայ-ֆրանսիական համատեղ արտադրությամբ նկարահանված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի ընթացքում, որից հետո՝ սեպտեմբերի 20–ին, կցուցադրվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 81-րդ կինոփառատոնի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է Բելգիայի Գենտի, Արգենտինայի Մար դել Պլատայի և այլ հեղինակավոր կինոփառատոներում։

«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի (իրավանախորդ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն), Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) և Ֆրանսիական Cine+ կազմակերպության աջակցությամբ:

Ֆիլմի  պրոդյուսերներն են Անի Որսկանյանը («ԱՎԱ Ֆիլմս»), Զառա Ջյանը («Բումերանգ Մեդիա․ամ»)։ Ֆիլմի ֆրանսիական կողմի համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը:

Վեց ամսվա համատեղ աշխատանքի արդյունքում փառատոնի կազմակերպիչները և «Բումերանգ Մեդիա. ամ» ընկերության տնօրեն Զառա Ջյանը պատրաստել են «ԿԻՆՈ ՀԱՅԱՍՏԱՆ. անցյալի և ներկայի եռյակ» (“Kino Armenia: Triad of Phast and Present”) խորագիրը կրող բացառիկ ծրագիրը /https://tinyurl.com/3az5wct8/, որում ընդգրկվել են երեք հայազգի ռեժիսորների ստեղծագործություններ՝ հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» և Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով» վավերագրական ֆիլմը։

Ծրագիրը մշակութային յուրօրինակ կամուրջ է անցյալին ու ներկայի միջև՝ ընդգծելով հայկական կինոյի բազմաշերտ բնույթն ու գեղարվեստական արժեքը։

Ֆիլմերի ցուցադրություններից բացի՝ Սիեթլի ծրագրի շրջանակում նախատեսված են այլ միջոցառումներ ևս, այդ թվում՝ համերգ հայ երաժիշտների մասնակցությամբ, ցուցահանդես՝ նվիրված հայկական արվեստին, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական մոտիվները ներկայացնող  թեմատիկ անկյուն։

Հայերեն Русский Türkçe

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին