Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի թվաքանակը

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Պրահայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ի երկրները հնգապատկեն հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի թվաքանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթի տեսանյութը տարածվել է ՆԱՏՕ-ի YouTube-յան ալիքում։

Ռյուտեի խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը մեծ ներդրումներ են կատարում իրենց ռազմական կարողությունները զարգացնելու և արդիականացնելու գործում։ Նա շեշտել է, որ այդ երկրներն արտադրում են սպառազինություն «ուշագրավ, կարելի է ասել, ապշեցնող արագությամբ»։ Դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ Մոսկվան իր ռազմական տնտեսությանը տրամադրում է իր բյուջեի 40%-ը։

Այս ամենի ֆոնին, Ռյուտեի կարծիքով, հարկավոր է ավելի շատ ներդրումներ անել պաշտպանության բնագավառում։ Նա հիշեցրել է հունիսին Հաագայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամների ձեռք բերած պայմանավորվածությունների մասին՝ մինչև 2035 թվականը ՀՆԱ-ի 5%-ը պաշտպանության ոլորտում ներդնելու մասին։

«Մենք պետք է հնգապատկենք հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի թվաքանակը, մեզ հարկավոր են հազարավոր ավելի զրահամեքենաներ և տանկեր, մեզ անհրաժեշտ են միլիոնավոր ավելի հրետանային արկեր։ Մեզ հարկավոր են ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և կիբեր ու տիեզերական հնարավորություններ», - ասել է Ռյուտեն Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի պաշտպանական գագաթնաժողովում։

Նա նշել է, որ այս ամենը գնելու համար հարկավոր է գումար, և այդ գումարն արդեն կա ու դեռ ավելին կլինի ՝շնորհիվ եվրոպացի դաշնակիցների։

Նա նշել է, որ հնչել են մտահոգություններ սպառազինությունների նոր մրցավազքի մասին, սակայն հավատացրել է, որ դաշինքի նպատակը «սադրելը չէ, այլ պաշտպանելը»։

Հայերեն Русский

Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ստեփանավան քաղաքում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»