Իրավունք

Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում

1 րոպեի ընթերցում

Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում

Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նրանք մեղադրանք է առաջադրվել դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Կոմիտեից հավելեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ այս փուլում հրապարակել չեն կարող։

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ իրավապահները դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալու գործի շրջանակներում ձերբակալել են սնանկության գործերով կառավարչի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում