Որակի կառավարման համակարգեր չունեցող լաբորատորիաների լիցենզիան կկասեցվի

2 րոպեի ընթերցում

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ այդ նախագծի, Հայաստանում նախատեսում են կասեցնել որակի կառավարման համակարգեր չունեցող լաբորատորիաների գործունեությունը, մինչև այդ համակարգերի ներդրումը: 

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հիշեցրեց, որ 2021թ-ին ընդունվել է օրենք՝ պարտադիր պահանջ սահմանելով բոլոր լաբորատորիաների համար՝ ապահովելու որակի համակարգեր: Վերջնաժամկետը 2025 թվականի մարտ ամիսն էր: Սակայն այս ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործոններ:

«Սահմանում ենք, որ այն լաբորատորիաները, որոնք ունեն միջազգային կամ տեղական հավաստագրում կամ հավատարմագրում, որպես բացառություն են հանդիսանալու: Իրենք արդեն միջազգային մակարդակի հավաստագրումն ու հավատարմագրումն ապահովել են և կարիք չեն ունենա լրացուցիչ նաև մեր այս որակի կառավարման համակարգը ապահովելու: Երկրորդ փոփոխությամբ սահմանում ենք, որ բոլոր այն լաբորատորիաները, որոնք չեն ունենա որակի կառավարման համակարգեր, իրենց լիցենզիան կկասեցվի այնքան ժամանակ, մինչև իրենք լրացնեն այդ բացը»,-ասաց Նանուշյանը:

Նախագծով նաև նախատեսվում է ստեղծել ռեեստր, որը հնարավորություն կտա համապարփակ տվյալներ ունենալ ՀՀ–ում գործող բոլոր լաբորատորիաների մասին: 

Այս պահի դրությամբ արդեն 131 լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություն դրական եզրակացություն է ստացել լիազոր մարմնի կողմից, որ ապահովել են որակի կառավարման համակարգերը:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին