Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության տնօրենի հետ

«Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել գերմանական հետազոտական կազմակերպություններից մեկի՝ «Բեռլինի եվրոպական ակադեմիայի» տնօրեն Քրիստիան Յոհանի հետ:

Կազմակերպությունը մասնագիտացված է երիտասարդ դիվանագետների, հանրային ծառայողների վերապատրաստման ու մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ու «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները քննարկելու շուրջ:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» ամենամյա համաժողովի վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկել ներգրավվածություն ունենալ գալիք տարիների համաժողովներում:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում