Երևան

Երևանում բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Երևանում բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 1-ին ժամը 10:46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մառի փողոցի նրբանցքի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։16-ին, մարվել՝ 11։33-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ բնակարանի պատշգամբում (մոտ 5 քմ) այրվել են կենցաղային իրեր, բազմոց և դուռ․ տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի այլ սենյակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում