«Gangnam Style» հիթով հայտնի ռեփեր PSY-ն ձերբակալվել է Սեուլում

2 րոպեի ընթերցում

Հարավկորեացի ռեփեր PSY-ն (իսկական անունը՝ Պակ Չե Սան), որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2012 թվականի իր «Gangnam Style» հիթով, ձերբակալվել է Սեուլում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Times-ը։

Ոստիկանության տվյալներով՝ 47-ամյա արտիստին կասկածում են առողջության պահպանման մասին օրենքի խախտման մեջ։ Ըստ հետաքննության՝ վերջին երեք տարիներին նա երրորդ անձանց, այդ թվում՝ իր մենեջերի միջոցով, հոգեմետ դեղերի դեղատոմսեր է ստացել՝ անքնության և դեպրեսիայի բուժման համար։ Սակայն երգիչը ինքն անձամբ երբևէ չի այցելել բուժհաստատություն։

Իրավապահները խուզարկել են այն հիվանդանոցը, որը դեղեր է տրամադրել արտիստին, և առգրավել համապատասխան գրառումները։ Երգչի բժիշկը հերքել է բոլոր մեղադրանքները։

PSY-ն հանրաճանաչ դարձավ «Gangnam Style» երգի վիրուսային տեսահոլովակով, որն այս պահին YouTube-ում դիտվել է ավելի քան 5 միլիարդ անգամ։ Հիթը գլխավորել է հիթ-շքերթները ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ 2012-ին արժանացել է MTV Europe Music Award մրցանակին՝ «Լավագույն վիրուսային հիթ» անվանակարգում։

PSY-ի հիմնադրած P Nation գործակալությունը հաստատել է, որ արտիստը տառապում է անքնությունից և քնաբեր դեղեր է ընդունում միայն բժշկի ցուցումով։

Հայերեն English

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը