ԵՄ-ն ՌԴ-ի դեմ սահմանափակումների նոր փաթեթի շրջանակներում դիտարկում է նաև երկրորդային պատժամիջոցների հնարավորությունը
1 րոպեի ընթերցում

Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ սահմանափակումների 19-րդ փաթեթի շրջանակներում քննարկում են այդ թվում երկրորդային պատժամիջոցների սահմանման հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Մենք այժմ քննարկում ենք հաջորդ փաթեթը, ամեն բան, ինչ վերաբերում է էներգառեսուրսներին, բայց նաև երկրորդային պատժամիջոցները և ֆինանսական սահմանափակումները», - ասել է նա։
Կալասը հավելել է, որ ԵՄ-ի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարներն օգոստոսի 29-ին Դանիայում քննարկում են նաև Ուկրաինայի համար եվրոպական առաքելությունների մանդատի փոփոխությունները՝ անվտանգության երաշխիքների ապահովման գործում նրանց հնարավոր հետագա մասնակցության համար։
Կարդացեք հոդվածը` Русский