Բաքվի գրասենյակը կփակվի, բայց չենք դադարեցնի շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ. ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար

2 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ին կփակի իր գրասենյակը Բաքվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։ 

«Այո, ցավոք, մենք ստիպված կլինենք փակել մեր պատվիրակությունը Բաքվում սեպտեմբերի 3-ին՝ իշխանությունների պահանջով։ Բայց մենք չենք կարծում, որ այս դեպքում մի շարք հարցերում աշխատելու մեր հնարավորությունները կսպառվեն։ Մենք կշարունակենք առաջարկել մեր ծառայությունները ցանկացած դերի վերաբերյալ, որը կարող ենք ունենալ որպես չեզոք միջնորդ՝ օգնելու անհայտ կորածների խնդրի լուծմանը։ Դա չի նշանակում, որ մենք այլևս երբեք չենք շփվի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Քննարկումները դեռ շարունակվում են, և մենք կարծում ենք, որ հնարավոր է աշխատելու նոր հնարավորություններ դեռ լինեն»,-նշեց Մարեն։ 

Նրա խոսքով՝ վերջին տարիների և տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը չի մոռացվի։ 

«Այժմ վճռորոշ պահ է՝ նաև կապված խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ։ Այն նախագծում գրված է, որ անհայտ կորածների հետ կապված մշտական աշխատանք և համակարգում է իրականացվելու միջազգային կազմակերպության հետ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կապ չենք պահի Բաքվի իշխանությունների հետ։ Մենք շարունակելու ենք փորձել մնալ չեզոք և մի շարք հարցերում առաջարկել մեր միջնորդական դերը։ Իհարկե, ամենակարևոր խնդիրներից մեկը անհայտ կորածների հետ կապված հարցն է»,-ընդգծեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը։  

Հայերեն English Español

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Հայկական երկաթուղին պետք է լինի մրցունակ․ ՀՀ վարչապետ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Կառավարությունը ՀԷՑ-ը նախատեսում է հանձնել համաշխարհային առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի կառավարման

Մեծ Բրիտանիան շուրջ 22 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի վերանորոգման համար