ԵԱՏՄ-ում ներկայացվել է մրցակցության խախտումների գործերի վաղ փուլում կարգավորման վերաբերյալ նոր փաստաթուղթ

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը ներկայացրել է մրցակցության խախտումների գործերի վաղ փուլում կարգավորման վերաբերյալ նոր փաստաթուղթ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն մշակվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Եվրասիական տնտեսական միությունում մրցակցության իրավական կարգավորման և քաղաքականության փորձագիտական վերլուծության» եզրակացությունների ու առաջարկությունների հիման վրա։ 

ԵԱՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի խոսքով՝ հանձնաժողովի կողմից տրվել էր 26 առաջարկություն, որոնց 85 տոկոսն արդեն կատարվել է։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ անդամ պետությունները հաջողությամբ կիրառում են նախազգուշացման մեխանիզմը, որը նման է փաստաթղթում ներկայացված գործիքներին։ Սա վկայում է ԵԱՏՄ-ում գործերի վաղ փուլում արդյունավետ կարգավորման մասին»,- ընդգծել է նախարարը և ավելացրել, որ աշխատանքը նպատակ ունի խթանել մրցակցային միջավայրի զարգացումը և ապահովել շուկաների արդար ու թափանցիկ գործունեությունը ԵԱՏՄ տարածքում։

Ըստ ներկայացված փաստաթղթի՝ ուսումնասիրվել է միջազգային փորձը՝ մասնավորապես երկու հիմնական գործիքների կիրարկումը՝ պարտավորությունների վրա հիմնված որոշում (commitment) և հաշտության համաձայնագիր (settlement)։ Այս մեթոդները հնարավորություն են տալիս կրճատել ժամանակն ու ծախսերը, ինչպես նաև առավել արդյունավետ վերացնել հակամրցակցային գործողությունների բացասական հետևանքները։ Դրանք, ըստ նախարարի, շահավետ են և՛ մրցակցային մարմինների, և՛ շուկայի մասնակիցների համար։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն