Եվրոպա

ԵՄ-ում վստահ են, որ ստանալու են Հունգարիայի և Սլովակիայի աջակցությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցում. Politico

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում վստահ են, որ ստանալու են Հունգարիայի և Սլովակիայի  աջակցությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցում. Politico

ԵՄ-ում վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել Հունգարիայի և Սլովակիայի վրա՝ ապահովելու նրանց աջակցությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի ընդունմանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։

Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան խոչընդոտել էին հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը։ 

«Թեև Սլովակիան և Հունգարիան հետևողականորեն դեմ են հանդես գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը, դիվանագետները վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել նրանց վրա և հասնել 19-րդ փաթեթի ընդունման համար անհրաժեշտ միաձայն աջակցությանը»,-ասվում է հրապարակման մեջ։ 

Politico-ն մեջբերում է դիվանագետներից մեկի խոսքը, որը հիշեցրել է, որ ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցների բոլոր նախորդ փաթեթներն ընդունվել են։ 

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 19-րդ փաթեթը պատրաստ կլինի սեպտեմբերի սկզբին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում