Պետք է հարցերը ձգելու դիվանագիտությունը փոխարինենք հարցերը լուծելու դիվանագիտությամբ. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հրաժարվել խնդիրները ձգձգելու մոտեցումից և փոխարենը որդեգրել հարցերի լուծմանը միտված դիվանագիտություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում վարչապետը նշեց, որ հայկական մտածողության մեջ դեռ պահպանվում է այն համոզմունքը, թե հարցի լուծումը երկար ժամանակով հետաձգելը հաջողություն է։

«Մեր մենթալիտետում կա որոշակի բանաձև․ եթե մեզ հաջողվեց այս կամ որևէ հարցի լուծումը ևս մի ամսով, երեք ամսով, չորս տարով, 10 տարով հետաձգել, ուրեմն դա հաջողություն է։ Մենք պետք է հասկանանք, որ եթե կա հարց, ինքը սպասում է լուծման։ Եվ ինչքան մենք չենք լուծում այդ հարցը, դրանով արդեն ձախողում է, և դրանից ավելի մեծ ձախողում չի կարող լինել»,- ընդգծեց նա։

Փաշինյանի խոսքով՝ այն գործելակերպը, երբ խնդիրները թողնվում են հերթական տոնից հետո կամ ժամանակի տարբեր փուլերով, պետք է բացառվի։

«Հետաձգեք, հետաձգեք, այս շաբաթ էլ անցնի, Նոր տարին, Սբխեչը, Վարդավառը, Զատիկը, և մենք այս փուլերով ենք առաջ գնում։ Մենք պետք է հրաժարվենք այս գործելակերպից իսպառ»,- եզրափակեց նա։

Հայերեն العربية English Español Русский

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական