Պորտուգալիայում գրանցված անտառային հրդեհը դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորը

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի կենտրոնական շրջանում բռնկված անտառային հրդեհն ամենախոշորն է դարձել երկրի պատմության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Պորտուգալիայի կառավարության Բնության և անտառների պահպանության ինստիտուտի (ICNF) տվյալները։

Քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Թելմու Ֆերեյրան գործակալությանը հայտնել է, որ Կոիմբրա, Գուարդա և Կաշտելու Բրանկու շրջանների սահմանագծում գտնվող յոթ մունիցիպալիտետներում ավելի քան 10 օր մոլեգնող հրդեհը ոչնչացրել է գրեթե 64 500 հեկտար տարածք։

ICNF-ի տվյալներով՝ սա Պորտուգալիայում երբևէ գրանցված ամենախոշոր հրդեհն է։ Այն գերազանցել է 2017 թվականի հոկտեմբերին գրանցված նախորդ ռեկորդը, երբ անտառային հրդեհը ոչնչացրել էր 53 000 հեկտար տարածք։

Այս հրդեհը, որը դժվարամատչելի տարածքում առաջացել է կայծակի մի քանի հարվածներից, օգոստոսի 25-ի դրությամբ տեղայնացվել է։

Հայերեն English Русский

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին