Նիդեռլանդների նախարարները հրաժարական են տվել Իսրայելի հետ կապված բանավեճի պատճառով

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար, կենտրոնամետ «Նոր սոցիալական պայմանագիր» կուսակցության անդամ Կասպար Վելդկամպը հրաժարական է տվել Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ բանավեճից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին նա հայտարարել է հարցազրույցում։ Վելդկամպի կուսակցության մյուս բոլոր նախարարները հետևել են նրա օրինակին։

«Այդուհանդերձ մի շարք նախարարների հրաժարականներն իրենց պաշտոններից հետևանքներ չի ունենա Նիդեռլանդների ներքին քաղաքականության առումով, քանի որ իշխող կոալիցիան նախկինում մեծամասնություն չուներ աջակողմյան «Ազատության կուսակցության» լքելուց հետո։ Այժմ անկուսակցական վարչապետ Դիկ Շոֆի գլխավորած կառավարությունը բաղկացած է միայն աջակողմյան լիբերալ «Ազատության և ժողովրդավարության համար ժողովրդական կուսակցությունից» և աջակողմյան ​​«Ֆերմերների և քաղաքացիների շարժումից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կասպար Վելդկամպը նախկինում էլ խոսել է Իսրայելի կառավարության դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ Գազայի հատվածում ընթացող գործողությունների ֆոնին, սակայն, ըստ նրա, այդ հարցում կոալիցիոն գործընկերներից աջակցություն չի ստացել։

Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը Նիդեռլանդներում հայտարարվել են անցանկալի անձ՝ մեղադրվելով պաղեստինցիների դեմ բազմիցս բռնություններ հրահրելու մեջ։

Հայերեն English Русский

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն