Տնտեսություն

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նկատել է ՀՀ-ում տարբեր զբոսաշրջային ուղղությունները զարգացնելու մեծ ներուժ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նկատել է ՀՀ-ում տարբեր զբոսաշրջային ուղղությունները զարգացնելու մեծ ներուժ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նովեյսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։

Շեյխա Նասեր Ալ-Նովեյսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ սա իր առաջին այցն է տարածաշրջան, և իր առաջին նպատակակետն ընտրել է հենց Հայաստանը։ Նա ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի բնական գեղեցկությամբ և զբոսաշրջության ոլորտի զարգացման տեմպերով, հայկական խոհանոցով, ինչպես նաև նկատել է երկրում առկա մեծ ներուժ՝ տարբեր զբոսաշրջային ուղղություններ զարգացնելու համար։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջարար, բժշկական և սպորտային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, արտահայտել պատրաստակամություն՝ ձեռնարկել համատեղ քայլեր՝ կազմակերպության և Հայաստանի համագործակցությունը խորացնելու և տուրիստական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում