Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռախոսային ավտոմատացված միասնական նոր համակարգ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, 010 59 96 99 հեռախոսահամարին զանգահարելով և ընտրացանկերի օգնությամբ հետևելով ձայնային հրահանգներին՝ քաղաքացին կարող է ընտրել նախարարության գործառույթներին առնչվող ոլորտը, որին վերաբերում է հարցը կամ հավաքել ներքին հեռախոսահամարը: Ձայնային հրահանգին հետևելով և կատարելով համապատասխան ընտրությունը՝ համակարգը զանգը կուղղորդի նախարարության ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, որը կպատասխանի քաղաքացու հարցին: 

Նշենք, որ հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00:

ԿԳՄՍ նախարարության ներքին հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվությունը՝ հետևյալ հղմամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում