Չինաստան

Չինաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհված զբոսաշրջիկների թիվը հասել է 12-ի

1 րոպեի ընթերցում

Չինաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհված զբոսաշրջիկների թիվը հասել է 12-ի

Չինաստանի հյուսիսի Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհված զբոսաշրջիկների թիվը հասել է 12-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Xinhua  գործակալությունը։

Նշվում է, որ որոնողական աշխատանքների ընթացքում իշխանությունները մոբիլիզացրել են ավելի քան 1600 փրկարարի։ Զոհված զբոսաշրջիկներից վերջինի մարմինը, որոնց հզոր հոսքը քշել-տարել էր իրենց մեքենաների հետ, հայտնաբերվել է օգոստոսի 22-ի առավոտյան։

Անցյալ շաբաթ հաղորդվել էր ութ զոհի և չորս անհետ կորածի մասին։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի երեկոյան Բայան Նուր քաղաքի շրջանում գտնվող զբոսաշրջային ճամբարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում