Իրավունք

Ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը

1 րոպեի ընթերցում

Ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը:

Արման Աբրահամյանն այս պահին զբաղեցնում է «Հայփոստ»-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում