Եթե ՍԴ-ն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը Սահմանադրությանը հակասող ճանաչի, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելուց հետո կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: 

«Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն ու կարիք չկա:

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունն ունի նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ: Որպես ժամկետ էր նշվել 2027 թվականը: 

«Մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա: Երբ պատրաստ լինի, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի: Բայց դա որևէ կապ չունի այս գործընթացի հետ (խմբ. նկատի ունի Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը): Չնայած ռազմավարական  առումով դա կարող է նաև ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա»,-ասաց Փաշինյանը: 

Հայերեն English Español Français Русский 中文

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ