Հայաստան

Հայաստանում նորածիններին կրկին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանում նորածիններին կրկին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները

Հայաստանում նորածիններին 2025 թվականի առաջին կիսամյակում առավել հաճախ կոչել են Նարե և Դավիթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նորածիններին տրվող ամենատարածված անունների վերաբերյալ տեղեկատվություն:

Այս տարվա առաջին 6 ամսում Հայաստանում ծնվել է 7003 աղջիկ և 7606 տղա:

Նորածին աղջիկներին ամենաշատը տվել են Նարե (258), Լուսե (237), Արփի (234), Մարիա (229) և Անգելինա (163), Եվա (154), Մանե (144), Էմիլի (128), Մարիամ (126) անունները:

Իսկ ծնված 7606 տղաներից 491-ին ծնողները կոչել են Դավիթ, 331-ին՝ Նարեկ, 282-ին՝ Հայկ, 265-ին՝ Ռոբերտ, 255-ին՝ Միքայել, 231-ին՝ Մարկ, 216-ին՝ Մոնթե, 214-ին՝ Արեգ, 210-ին՝ Տիգրան, 205-ին՝ Լեո: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում