Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու ցանկություն է հայտնել․ ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու ցանկություն է հայտնել․ ԶԼՄ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշիդի հետ հանդիպմանը հետաքրքրություն է հայտնել վերադառնալու Գազայում հրադադարի բանակցություններին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է եգիպտական «Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը՝ հղում անելով եգիպտական պաշտոնական աղբյուրին։

Ըստ նրա՝ Եգիպտոսի մայրաքաղաքում հանդիպումների ժամանակ քննարկվում են 60-օրյա ժամկետով ժամանակավոր հրադադարի համաձայնագրի հասնելու ուղիները: 

«Եգիպտոսը ակտիվացնում է բոլոր կողմերի հետ շփումները՝ հրադադարի հասնելու համար», - ընդգծել է հեռուստաալիքի աղբյուրը։

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայյայի գլխավորած պատվիրակությունը եգիպտական կողմի հրավերով օգոստոսի 12-ին ժամանել է Կահիրե:

Նույն օրը Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կահիրեն, Դոհայի և Վաշինգտոնի հետ աշխատում է հակամարտության կողմերին վերադարձնել Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի առաջարկին: 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում