Թուրքիա

Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը. Կավելաշվիլի

2 րոպեի ընթերցում

Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը. Կավելաշվիլի

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կառուցողական համագործակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, որոնք պետք է նպաստեն տարածաշրջանի շարժմանը դեպի խաղաղություն և կայունություն», - Կավելաշվիլիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Կավելաշվիլին հաստատել է, որ «Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցության բանաձևին և հետևողականորեն արտահայտում է տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանմանը նպաստելու պատրաստակամությունը»։

Վրաստանի նախագահը նաև ընդգծել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափի նշանակությունը տարածաշրջանային ներկայիս մարտահրավերներին դիմակայելու գործում։

«Հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական իրողությունները՝ տարածաշրջանային համագործակցությունն ավելի մեծ նշանակություն է ստացել՝ նպատակ ունենալով խթանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև մեր երկրների զարգացումը։ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգող երկրները արդյունավետ և հաջողությամբ համագործակցել՝ պատրաստ իրականացնելու տարածաշրջանի համար ամենակարևոր նախագծերը», - հայտարարել է Կավելաշվիլին։

Վրաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում