Մահվան ելքով ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 12-ին ժամը 07։29-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Nissan», «Opel» և «Fiat» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, «Nissan» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։