Իրավունք

Մեր երկիրը կառուցվելու է նաև կրթված, բարեխիղճ, աշխատասեր, սկզբունքային երիտասարդների ձեռքով. ՀՀ ՄԻՊ

1 րոպեի ընթերցում

Մեր երկիրը կառուցվելու է նաև կրթված, բարեխիղճ, աշխատասեր, սկզբունքային երիտասարդների ձեռքով. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է․ 

«Սիրելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:

Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է։ Կրթված, նախաձեռնող, պատասխանատու և գործուն երիտասարդը կարող է կարևոր դեր ունենալ մեր հասարակության զարգացման գործում։ Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդների իրավունքների լիարժեք իրացումը՝ ստեղծելով արդար, հավասար և ներառական պայմաններ։

Երիտասարդների ներուժը պետք է լրջագույն ուշադրության արժանանա։ Նրանք պետք է ներգրավված լինեն որոշումների կայացման գործընթացներում, ունենան մասնակցություն հանրային կյանքի բոլոր բնագավառներում։

Հայաստանի Հանրապետությունում պետք է առավել հետևողականորեն խթանվի երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առանձնահատուկ ուշադրությամբ եմ հետևում երիտասարդների իրավունքներին վերաբերելի խնդիրներին։ 

Համոզված եմ՝ մեր երկրի ապագան կառուցվելու է նաև կրթված, բարեխիղճ, աշխատասեր ու սկզբունքային երիտասարդների ձեռքով»։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում