ՃՏՊ Վարդենիս գյուղում. կան տուժածներ
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 11-ին ժամը 00:21-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սելավատարին և շրջվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորներից մեկին և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։