Պատահարներ

Մայրաքաղաքի Արտաշատի խճուղում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի Արտաշատի խճուղում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  օգոստոսի 10-ին ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ  ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ բախվել են «Volvo» , «Nissan», «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ «Volvo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» և «Volvo» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում