Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. - Ավետիսյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

1 րոպեի ընթերցում

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ից ժամը 23:00-08:00-ն տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. - Ավետիսյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Հայերեն