Հայաստան

Երթևեկության փոփոխություն՝ Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված

1 րոպեի ընթերցում

Երթևեկության փոփոխություն՝ Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված

Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իրազեկող հաղորդագրություն է տարածել  Երևանի քաղաքապետարանը: 

«Տեղեկացնում ենք, որ Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 13-ին ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է երթևեկության անվտանգության ապահովման նպատակով խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում