Երևանի Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։

Հայերեն