Սպորտ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում

Հայաստանի շախմատի պատանիների հավաքականի անդամ  Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հովակիմյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։

Հայաստանի ընտրանու անդամ Մանվել Առաքելյանն էլ դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:

Առաքելյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում