Աշխարհ

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանումներ են իրականացվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանումներ են իրականացվել

Ֆրանսիայի հարավային Օդի դեպարտամենտում անտառային հրդեհներ են մոլեգնում. մեկ մարդ զոհվել է, ինը՝ տուժել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFM TV-ն։

Հրդեհների մարմանը գործի են դրվել շուրջ 1800 հրշեջ և մասնագիտացված ավիացիա։

Նշվում է, որ կրակն արագ է տարածվում. վերջին 12 ժամվա ընթացքում այն ոչնչացրել է 11 000 հեկտար անտառային տարածք, ինչը համեմատելի է Փարիզի տարածքի հետ։

Փրկարարները տարհանում են այրվող անտառների մերձակայքում գտնվող տասնյակ բնակավայրերի բնակիչների։ Մի շարք ավտոմոբիլային ճանապարհներ փակվել են։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում