Թրամփը սպառնացել է ԵՄ-ին, որ կբարձրացնի մաքսատուրքերը, եթե գործարքը ձախողվի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարող է կրկին 35% մաքսատուրք սահմանել ԵՄ-ի ապրանքների նկատմամբ, եթե ԵՄ-ն հրաժարվի կատարել համաձայնագրով ստանձնած ներդրումային պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deache Welle-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվրոպացիները վճարել են 600 միլիարդ դոլար, և դրա շնորհիվ ես նրանց մաքսատուրքերը 30%-ից իջեցրի մինչև 15%։ Մի քանի երկրներ դիմել են մեզ ու հարցրել, թե ինչու է ԵՄ-ն իրենցից պակաս մաքսատուրքեր վճարում։ Ես հայտնեցի, որ եվրոպացիներն արդեն մեզ տվել են 600 միլիարդ դոլար»,- ասել է Թրամփը ԵՄ-ի հետ կնքված գործարքի մասին։

Միաժամանակ Թրամփն ԱՄՆ-ի տնտեսությունում ԵՄ ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը անվանել է նվեր։ 

«Դա նվեր է, դա վարկ չէ։ Նրանք մեզ տվեցին 600 միլիարդ դոլար, որը մենք կարող ենք ներդնել այն ոլորտներում, որտեղ կամենանք», - հավելել է ԱՄՆ-ի նախագահը։

Եվրոպական հանձնաժողովի կայքում նշված է, որ ԵՄ-ն մտադիր է ԱՄՆ-ից գնել 750 միլիարդ դոլարի էներգիա, և ԵՄ ընկերությունները հետաքրքրություն են հայտնել մինչև 2029 թվականը ԱՄՆ-ի տնտեսության տարբեր ոլորտներում առնվազն 600 միլիարդ դոլար ներդնելու հարցում։ Սպիտակ տունը գործարքի այդ կետը մեկնաբանում է որպես ԵՄ պարտավորություն։

 

Հայերեն Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ