Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը:

Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհում, փոփոխում կամ դադարեցնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Կարգավիճակ շնորհելու նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով կստեղծվի յոթ անդամից բաղկացած հանձնաժողով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մտավորականներ, մշակույթի գործիչներ և ոլորտի փորձագետներ։

Համապետական կարգավիճակ շնորհվում է համապետական և համազգային նշանակության` բացառիկ գործունեություն իրականացնող թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային գործող և նոր ստեղծվող մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպություններին: Համապետական կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային  գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության: 

Տարածքային նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզային բնակչության մշակութային պահանջմունքները:

Տեղային նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքային բնակչության մշակութային պահանջմունքները:

Կարգավիճակ ստանալու համար համապատասխան կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում հայտ, որի ուսումնասիրության արդյունքները ամփոփվում են և ներկայացվում գրավոր տեղեկանքով։

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև օգոստոսի 18-ը ներառյալ:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ