Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ոչ մի տեսուչ չկա․ Էսմայիլ Բաղայի

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ոչ մի տեսուչ ֆիզիկապես Իրանում չէ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Բնականաբար, գործակալության հետ Իրանի համագործակցությունը պետք է կարգավորվի խորհրդարանի վերջին որոշման համաձայն, և կառավարությունն ու արտաքին գործերի նախարարությունը իրենց պարտավորված են համարում կարգավորել գործակալության հետ իրենց փոխգործակցությունը՝ հիմնվելով այդ որոշման վրա»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բաղային։

Նա ընդգծել է, որ իրանական կողմը բազմիցս հստակորեն արտահայտել է իր բողոքներն ու առարկությունները ԱԷՄԳ-ի քաղաքականացված գործունեության վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք մեր անդամակցությունը այնպիսի պայմանագրերին, ինչպիսին է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, և Իրանը, որպես պատասխանատու երկիր, հետևում է համապատասխան փաստաթղթերին այնքան ժամանակ, քանի դեռ այդ պայմանագրերի մաս է կազմում»։

Իրանի խորհրդարանի որոշման համաձայն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին թույլ չի տրվում մուտք գործել Իրան, քանի դեռ երաշխավորված չէ երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, ինչը պետք է հաստատվի Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի կողմից։

Հայերեն English Français Русский

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

«Նոր գիրք»-37/26. Բուրդո, Վեռն, Չարան, Դրոթեր, Նոել, Ջոնասեն

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Բրազիլում կայացել են նախագահական ընտրությունները. Բոլսոնարուն և Լուլա դա Սիլվան կմրցեն երկրորդ փուլում

Արարատ Միրզոյանը ժամանել է Թեհրան

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում. Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին