Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի
1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են հուլիսի 31-ի առավոտյան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:
Կարդացեք հոդվածը` Русский