Մարզեր

Սարիկ Մինասյանը՝ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն

1 րոպեի ընթերցում

Սարիկ Մինասյանը՝ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն

Սարիկ Մինասյանը ստանձնելու է Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ինչպես ինձ վստահված բոլոր պաշտոններում, այստեղ ևս ծառայելու եմ երկրիս՝ ի շահ մեր պետականությանը, ի շահ Հայաստանի Հանրապետությանը:

Մեր երկրի էներգետիկ ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ամրապնդվի, ուղղի մեջքն ու իրական զարգացման ճանապարհին կանգնի:

Մեծ պատիվ եմ համարում իմ ներդրումն ունենալ ոլորտի կայունացման գործընթացում:

Վստահ եմ՝ սպառողը կարճ ժամանակ անց զգալու է այն դրական փոփոխությունները, որոնց հասնելու ենք»,- նշել է նա:

Սարիկ Մինասյանը Գյումրու ավագանու այս տարվա մարտին կայացած արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում