Իսպանիայի Ալբորայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի Ալբորայա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է orer.eu-ն։ 

Ալբորայան դարձել է Իսպանիայի 43-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի 6 կուսակցությունները` իշխանություն կազմող Սոցիալիստական կուսակցությունը (PSOE) և «Կոմպրոմիս»-ը (Compromís), Ժողովրդական կուսակցությունը (PP ), ՎՈՔՍ-ը (VOX), «Ալբորայա ակտուա»-ն (Alboraya actúa) և Ձախ միությունը (Esquerra Unida-Unides Podem per Alboraya) միաձայն կողմ են քվեարկել Իսպանիայի «Արարատ» հայկական միության միջնորդագրի հիման վրա «Կոմպրոմիս»-ի  ներկայացրած հայտարարությունը, որը ներկայացրել է կուսակցության խոսնակ Կոնչա Վիյենա Սիեռան:

Վերջինս, հակիրճ ներկայացնելով Ցեղասպանության պատմությունը, կարևորել է քաղաքի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունն իր անունով կոչելու և այն պաշտոնապես ճանաչելու փաստը։ 

Վիյենայի խոսքին հետևել են բոլոր կուսակցությունների խոսնակների ելույթները, որոնցում նրանք դատապարտել են Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Ցեղասպանությունը, կարևորել են աշխարհի բոլոր երկրների կողմից այն ճանաչելու անհրաժեշտությունը և Թուրքիայի կողմից վնասների փոխհատուցումը։ 

Նիստին ներկա է եղել «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, որը իր խոսքում շնորհակալություն է հայտնել քաղխորհրդի բոլոր անդամներին, նշելով, որ կարևոր է այն փաստը, որ մարդկության դեմ հանցանքի հարցերին ի պատասխան` կուսակցությունների տարաձայնություններն ու գույները միավորվում են։ 

Ալբորայայի քաղխորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել օգնել Իսպանիայի հայ համայնքին` հարցը հասցնելու այլ կառավարություններ, այդ թվում նաև` Իսպանիայի խորհրդարան։ 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

ՊՎԾ-ն բացահայտել է գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի գնման ընթացակարգերի խափանման դեպքեր

Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել հաշմանդամության հիմքով խտրականությունից դատական պաշտպանության սահմանափակման հարցով

Երևանում անցկացվող «Նորաձևության շաբաթ 2026»-ի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Պոլիմոդա Իտալիա»-ի ղեկավարին