Կամբոջան մտադիր է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

2 րոպեի ընթերցում

Կամբոջայի իշխանությունները պլանավորում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է թագավորության փոխվարչապետ Սուն Չանտոլը: 

«Նա պետք է Նոբելյան մրցանակ ստանա ոչ միայն Կամբոջայի նկատմամբ իր աշխատանքի, այլև մյուս վաստակների համար», - ասել է նա: 

Փոխվարչապետը նշել է, որ առանց ԱՄՆ նախագահի միջամտության Կամբոջան և Թաիլանդը, հավանաբար, չէին կարողանա համաձայնության գալ սահմանամերձ տարածքում մարտական գործողությունների դադարեցման շուրջ: Նա հավելել է, որ Պնոմպենը մտադիր է Սպիտակ տան ղեկավարի թեկնածության առաջադրման առաջարկությունն ուղարկել Նոբելյան կոմիտե, որը շնորհում է մրցանակը:

Մարտին ԱՄՆ նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել ամերիկացի հանրապետական կոնգրեսական Դարել Իսան: Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարն առաջադրվել է 2024 թվականի հունվարին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Կլոդիա Թեննին առաջարկել էր Թրամփին պարգևատրել Աբրահամի համաձայնագրերի՝ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ Իսրայելի  հարաբերությունների կարգավորման շուրջ փաստաթղթերի ստորագրմանն օգնելու համար։

Թրամփի առաջադրման մասին նաև հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բադի Քարթերը՝ ի նշան ԱՄՆ նախագահի պատմական դերի Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատման գործում։ Առաջադրմանը հավանություն է տվել ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը։ Թրամփին Խաղաղության մրցանակի առաջադրման վերաբերյալ Նոբելյան կոմիտե նամակ է հղել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին