«Արարատ Արմենիա»-ն հաղթեց «Ունիվերսիտատա Կլուժ»-ին և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում
2 րոպեի ընթերցում

Երևանի «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվել էր ռումինական «Ունիվերսիտատա Կլուժ» ակումբին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թիմերի միջև Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։
Պատասխան խաղում առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 13-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յովո Լուկիչը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 53-րդ րոպեին «Արարատ Արմենիա»-ն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը. գոլի հեղինակ դարձավ Կամո Հովաննիսյանը։
Հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց հաշվի մեջ փոփոխություն մտցնել, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում արդեն հաջողությունն ուղեկցեց հայկական ակումբին։ Լրացուցիչ ժամանակի ավարտից 3 րոպե առաջ՝ 117-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Փոլ Այոնգոն։
«Արարատ Արմենիա»-ն ընդհանուր 2-1 հաշվով հաղթանակ տոնեց և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
Որակավորման երրորդ փուլում հայկական ակումբի մրցակիցը կլինի Պրահայի «Սպարտա» ակումբը։ Առաջին հանդիպումը կկայանա Պրահայում, օգտոսոսի 7-ին, պատասխան խաղը՝ Երևանում, օգոստոսի 14-ին։