Շոու Բիզնես

Կարեն Կարագուլյանին նկատել են «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սփին-օֆֆի նկարահանման հրապարակում

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարագուլյանին նկատել են «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սփին-օֆֆի նկարահանման հրապարակում

Դերասան Կարեն Կարագուլյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչեց  Շոն Բեյքերի օսկարակիր «Անորա» ֆիլմից, նկատվել է «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարի սփին-օֆֆի՝ «Քլիֆ Բուտի արկածները» ֆիլմի նկարահանման հրապարակում։ 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ համացանցում լուսանկարներ են տարածվել ֆիլմի նկարահանման հրապարակից, որտեղ նկատվել է նաև Կարեն Կարագուլյանը։ 

Ֆիլմի ռեժիսորը Դևիդ Ֆինչերն է, սցենարիստը՝ Քվենտին Տարանտինոն։

Ֆիլմում նկարահնվել է Բրեդ Փիթը՝ Քլիֆ Բուտի կերպարում։ Խոսվում է նաև Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցության մասին։ 

Շաբաթներ առաջ Կարեն Կարագուլյանն իր խաղընկեր Վաչե Թովմասյանի հետ հյուրընկալվել էր  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։ Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ հրաշալի նախագծում է նկարահանվում, սակայն չցանկացավ բացել փակագծերը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում