Աշխարհ

Թրամփը կմասնակցի ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին. Մալայզիայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Republican presidential nominee former President Donald Trump arrives at a campaign rally at Grand Sierra Resort and Casino, Friday, Oct. 11, 2024, in Reno, Nev. (AP Photo/Julia Demaree Nikhinson)
Republican presidential nominee former President Donald Trump arrives at a campaign rally at Grand Sierra Resort and Casino, Friday, Oct. 11, 2024, in Reno, Nev. (AP Photo/Julia Demaree Nikhinson)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 47-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերին Կուալա Լումպուրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ասոցիացիան նախագահող Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը՝ ԱՄՆ ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։

ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թվականին և այսօր միավորում է Հարավարևելյան Ասիայի տասը երկիր՝ Բրունեյ, Վիետնամ, Ինդոնեզիա, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմա, Սինգապուր, Թաիլանդ և Ֆիլիպիններ: 2025 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահությունը Լաոսից փոխանցվել է Մալայզիային՝ ռոտացիոն հիմունքներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում