Ադրբեջան

ՅՈՒՆԻՍԵՖ-ն Ադրբեջանում իր գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի 3-ից

1 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԻՍԵՖ-ն Ադրբեջանում իր գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի 3-ից

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Ադրբեջանի տարածքում դադարեցնում է իր գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական report.az-ը` մեջբերելով կառույցի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրի խոսքը: 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Ադրբեջանում կդադարեցվի 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանում իր գործընկերների հետ՝ իր տարածաշրջանային գրասենյակի և գլխավոր գրասենյակի միջոցով», - նշել է նա։

Մարտի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յեոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի հետագա փոխգործակցությունը ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմով՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան։

Նա նաև ընդգծել էր, որ ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ ապագա համագործակցությունը կիրականացվի անմիջապես նրանց գլխավոր գրասենյակների միջոցով։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում