Իրավունք

Ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

2 րոպեի ընթերցում

Ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, կիսամյակային արդյունքային ցուցանիշներով արձանագրվել է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում բռնագանձվել է ավելի քան 29 մլրդ դրամ, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 12 %-ով։ Պետբյուջեի օգտին բռնագանձված շուրջ 9 մլրդ 780 մլն դրամ գումարը գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ  14 %-ով, ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվածը՝ 49 %-ով։ Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համար  ավելի քան 6%-ով աճել է բռնագանձված կատարողական ծախսը։ Ընդհանուր առմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում կարճվել է 466 142 կատարողական վարույթ։

Ամփոփելով Ծառայության 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել Ծառայության կիսամյակային գործունեության ցուցանիշները։ Միևնույն ժամանակ, ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են  համապատասխան հանձնարարականներ արդյունավետ աշխատանքի կազմակերպման ուղղությամբ։

ՀԿԱԾ 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը՝ հղմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում