Երևան

Երևանում Զաքարիա Սարկավագի փողոցում հրդեհվել է շահագործվող շինություն

1 րոպեի ընթերցում

Երևանում Զաքարիա Սարկավագի փողոցում հրդեհվել է շահագործվող շինություն

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 28-ին ժամը 04։02-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող շահագործվող շինությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ հուլիսի 28-ին, ժամը 00:20-ին:

Կիսաքանդ շինության սենյակում (մոտ 60 քմ) այրվել են կենցաղային իրեր, գրքեր և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում