«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է 3 մարտական հաշվարկ
1 րոպեի ընթերցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը հուլիսի 26-ին ժամը 14։20-ին թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված է 41 փրկարարական ծառայող։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Կարդացեք հոդվածը` Русский