Իրավունք

Երևանում քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

1 րոպեի ընթերցում

Երևանում քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները Իսակովի պողոտայում ձերբակալել են մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է պալիէթիլենային փաթեթ, որի մեջ կար զիպ փականով երկու տոպրակ: Մեկի մեջ մարիխուանայի նմանվող 640 գրամից ավելի զանգված էր, մյուսի մեջ` մեթամֆետամինի նմանվող 100 գրամից ավելի զանգված:

Երկուսն տղամարդն էլ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում