Ռուսաստան

Ռուսաստանը մինչև 2030 թվականը նախատեսում է կառուցել վեց նոր միջուկային սուզանավ․ Պուտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մինչև 2030 թվականը նախատեսում է կառուցել վեց նոր միջուկային սուզանավ․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Մոսկվան նախատեսում է կառուցել վեց նոր միջուկային սուզանավ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի հայտարարությունը։

«Ընդհանուր առմամբ, ռուսական նավաշինարաններում տարբեր պատրաստության փուլերում գտնվում է ավելի քան 70 նավ։ Այստեղ՝ միայն «Սևմաշ»-ում, մինչև 2030 թվականը նախատեսվում է կառուցել վեց նոր միջուկային սուզանավ»,-ասել է Պուտինը՝ «Կնյազ Պոժարսկի» միջուկային հրթիռային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողության ժամանակ ելույթի ընթացքում։

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Ռուսաստանի ժամանակակից ռազմածովային ուժեր ստեղծելու ծրագրերն անպայման կիրականացվեն ամբողջությամբ։

«Մենք կապահովենք Ռուսաստանի անվտանգությունը և մեր ազգային շահերը Համաշխարհային օվկիանոսի բոլոր տարածքներում։ Դրանում կասկած չի կարող լինել», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում